Առողջապահություն 4.2010
Ճգնաժամը երեսուն տարեկանում
Այս շրջանի երկու հակադիր միտումներն են՝ մերձեցումն ու մեկուսացումը: Առաջինի ժամանակ երիտասարդը բավականաչափ պատասխանատու, հասուն լինելու ու իր ամբողջական ես-ն ունենալու դեպքում իր մեջ ուժ է գտնում ձուլելու իր ես-ն ուրիշի ես-ին, ամուսնանալու, մերձենալու, ինտիմ հարաբերությունների մեջ մտնելու և այդ հարաբերություններին հավատարիմ մնալու նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մեծ զոհեր և զիջումներ են պահանջում: Այս ճգնաժամի վտանգը մեկուսացումն է, այսինքն` ինտիմ հարաբերություններ պարտադրող կապերից խուսափելը: Ճգնաժամի այսպիսի հանգուցալուծման դեպքում մարդն իր ես-ին ուղղված վտանգ է զգում, վախենում է կորցնել իրեն ուրիշների հետ հարաբերվելիս:
Պարզվում է, որ 30-ին մոտ երիտասարդների շրջանում զգալի թիվ են կազմում ծայրահեղ հիասթափված, անինքնավստահ մարդիկ, որոնք նախկինում այդպիսին չեն եղել: Այս շրջանում արժեքների, նպատակների, երազանքների, աշխարհայացքի, միջանձնային հարաբերությունների, մասնագիտական կողմնորոշման ոլորտներում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, հաճախանում են ամուսնալուծությունները, տղամարդիկ խիստ անինքնավստահ են դառնում, միաժամանակ ավելի հստակ են պատկերացնում, թե ինչ են ուզում իրենք իրենցից և կյանքից: Հաճախանում են նաև տարաձայնությունները հարազատների հետ, կյանքը դադարում է հեշտ և հասկանալի լինելուց: Թե տղամարդկանց, և թե կանանց համար խիստ կարևորվում է աշխատանքային կարիերան:
Նրանք ձգտում են ջնջել անցած կյանքը և երեսուն տարեկանում ամեն ինչ նորից սկսել, հաճախ նաև` փոփոխել անձնական կյանքը: Ով ամուսնացած չէ, ուզում է ամուսնանալ, երեխաներ չունեցող ընտանիքը որոշում է երեխա ունենալ, ամուսնացածների շրջանում հաճախանում են ամուսնալուծությունները:
Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ 25-33 տարիքային շրջանի ճգնաժամը պայմանավորված է ինքնագիտակցության նոր վերակառուցմամբ, ես-ի արթնացմամբ: Եթե երեք տարեկանում արթնանում է տեսակային, իսկ դեռահասության շրջանում` սեռային ինքնագիտակցությունը, ապա այս տարիքում ինքնագիտակցության մեջ ևս երեք կողմեր են արթնանում` ամուսնական (ամուսնու/տիկնոջ), ծնողական և մասնագիտական: 25-30 տարեկանին մոտ ֆիզիոլոգիական և հոգեկան համակարգերի ֆունկցիաները, ֆիզիկական ուժը հասնում են զարգացման գագաթնակետին: Սոցիալական առումով մարդը որոշակի դիրքի, ֆինանսական անկախության ու ինքնուրույնության է հասնում, աշխատանքային փորձ ձեռք բերում: Այս և մի շարք այլ հանգամանքների շնորհիվ ինքնագիտակցության մեջ տեղի են ունենում վերոնշյալ վերակառուցումները, անձը փորձում է հասկանալ, թե ով է ինքը, որն է իր տեղը կյանքում (հիշենք Վան Գոգի, Լև Տոլստոյի և այլոց որոնումներն այս տարիքում), ինչպիսին է ինքը որպես ամուսին/տանտիկին (եթե ամուսնացած է), ծնող (եթե երեխա ունի): Մինչև դեռահասության տարիքը ինքնագիտակցության խանգարումների դեպքում երեխան հրաժարվում է իր տեսակային ես-ից և մտնում կենդանու կերպարի մեջ (ես շուն եմ, կատու եմ): Դեռահասության տարիքում կարող է խանգարվել սեռային ես-ը (տրանսսեքսուալիզմ), իսկ 25-ից հետո ինքնագիտակցության վերոնշյալ (ընտանեկան, մասնագիտական) ոլորտներում նկատվել շեղումներ: Վերջինիս դեպքում մարդը մտնում է հայտնի մարդկանց կերպարների մեջ` ես Քրիստոսն եմ, Նապոլեոնը, հայտնի ֆիզիկոս եմ, բժիշկ և այլն, հայտարարում է, թե ունի բազմաթիվ կանայք, երեխաներ, կարող է բեղմնավորել աշխարհի բոլոր կանանց և այլն: Ծնողական ոլորտին վերաբերող զառանցանքներից է, այսպես կոչված` վունդերկինդի զառանցանքը, երբ մայրը վստահ է, որ իր երեխան հանճարեղ է, այս կամ այն ոլորտում լուրջ հաջողությունների է հասել: Ինքնագիտակցության նման խանգարումները տեղի են ունենում հատկապես ճգնաժամային տարիքներում կամ անմիջապես հաջորդում են դրանց, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ճգնաժամերը կարող են հիվանդագին ելքեր ունենալ: Նշենք նաև, որ 30 տարեկանի ճգնաժամից հետո են կյանքում հաճախ տեղի ունենում կտրուկ շրջադարձեր, ասենք, մարդը փոխում է մասնագիտությունը, բնակության վայրը, նվիրվում է այլ գործի, կամ` ասենք, դավանանքի:
06.01.2011 Կարդացեք նաև
Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...
31.01.2011
Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...
28.01.2011
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...
27.01.2011
ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...
26.01.2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...
25.01.2011
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..
24.01.2011 Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...
21.01.2011 Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...
20.01.2011 Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...
19.01.2011 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...
18.01.2011 Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...
17.01.2011 Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...
14.01.2011 Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...
13.01.2011 «Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...
12.01.2011
Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...
11.01.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ